‘Հայաստանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը’

909

Մարտի 10-ին ԱԳՆ-ում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկին նվիրված ավանդական ընդունելությունը։ Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով շնորհակալություն հայտնեց Պարտիսա Կաասին իր ներկայության և Էդիթ Պիաֆին նվիրված փայլուն համերգային ծրագրով հանդես գալու համար, որով մեկնարկ տրվեց Հայաստանում ֆրանկոֆոնիյաի երկամսյակին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, ընդունելությանը ողջույնի խոսքերով հանդես է եկել նաև Պատրիսիա Կաասը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն։

Ֆրանկոֆոնիայի երկամսյանկի շրջանակներում մարտի 9-ի Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարների ներկայությամբ, տեղի ունեցավ հանրաճանաչ երգչուհի Պատրիսիա Կաասի համերգը, որը բուռն և ջերմ ընդունելության արժանացավ հայաստանյան հանդիսատեսի կողմից։

Նախորդ հոդվածը‘Բ. Շալանդի և Ռ. Հայրապետյանի մամուլի ասուլիսը` տեսանյութով’
Հաջորդ հոդվածը‘Սիրիա. Գրոհայինները միանձնուհիներին փոխանակել են կին կալանավորների հետ’