‘Սիրիա. Գրոհայինները միանձնուհիներին փոխանակել են կին կալանավորների հետ’

855

Սիրիական գրոհայինները ազատ են արձակել ուղղափառ միանձնուհիներին և նրանց օգնականներին, որոնց գերի էին վերցրել անցյալ տարվա դեկտեմբերին՝ Դամասկոսից հյուսիս՝ քրիստոնեական Մաալյուլի ավանի եկեղեցուց, որտեղ նրանք աշխատում էին որբանոցում:

Ծայրահեղական «Ջեբհատ ան-Նուսրի» խմբավորման գրոհայինները ազատ են արձակել 16 կանանց՝ մայրապետուհի Պելագեայի գլխավորությամբ, որոնց տեղափոխել են լիբանանա-սիրիական սահմանամերձ անցակետ և այնտեղից էլ՝ Դամասկոս:

Միանձնուհիները, հիմնականում՝ սիրիացի և լիբանանցի կանայք, պատկանում են  Հունական ուղղափառ եկեղեցուն: Նրանց առևանգումը գրավել էր ողջ աշխարհի ուշադրությունը, նրանց ազատագրման համար աղոթում էր Հռոմի պապը: Ի վերջո՝ միանձնուհիներին ազատ են արձակել՝ նրանց փոխանակելով սիրիական բանտերի 150 կին կալանավորների հետ:

Սիրիայում մոլեգնող պատերազմում քրիստոնեական փոքրամասնությունը լուրջ սպառնալիքերի է ենթարկվում, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը’
Հաջորդ հոդվածը‘Խոդորկովսկին Շվեյցարիայից մշտական բնակության թույլտվություն է խնդրել’