‘Հայաստանում ջրծաղիկի համաճարակ չկա. Պաշտոնյա ‘

800

Հայաստանում ջրծաղիկի համաճարակ չկա, նկատվում է միայն սեզոնային բարձրացում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Պարոնյանը: Նա նշել է, որ ամեն տարի հատկապես ձմռանն ու գարնանը նկատվում է հիվանդության բարձրացում: «Դեկտեմբերին գրանցվել է ջրծաղկի դեպքերի կտրուկ ավելացում, ինչը նույնպես նորմալ է: Հունվարին արդեն նվազում է նկատվում»,-ասաց նա: Պարոնյանի խոսքով` ջրծաղիկը երկրորդ անգամ մարդու մոտ կրկնվում է միայն ծայրահեղ հազվադեպ դեպքերում:

Նախորդ հոդվածը‘Դավիթն ու Նարեն ամենատարածված անուններն են 2013 թ.’
Հաջորդ հոդվածը‘Ավստրիական մամուլ. Պաշտոնաթող Ազարովը մեկնել է Վիեննա և մտադիր է «երկար մնալ այնտեղ»’