‘Հայաստան այցի ընթացքում Անդերս Ֆոգ Ռասմուսենի գրառումները Twitter-ում’

1413

Հայաստանյան այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը գրառումներ է կատարել Twitter միկրոբլոգի իր էջում, որոնք թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

 

@AndersFoghR

Ինքնաթիռս տեխնիկական անսարքությունների պատճառով ստիպված վերադարձավ Բրյուսել: Անհամբերությամբ սպասում եմ հինգշաբթի և ուրբաթ կայանալիք կովկասյան այցին:

@AndersFoghR

Գնում եմ Երևանի համալսարան խոսելու ուսանողների հետ ոչ միայն համագործակցության, այլ նաև երկխոսության և փոխզիջումների մասին, որոնք կնպաստեն կայունությանը և անվտանգությանը:

@AndersFoghR

Հարավային Կովկասը կարող է հասնել իր ներուժի գագաթին, բայց դրա համար պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: 

@AndersFoghR

Լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է թուլանա և տարածաշրջանային խաղաղություն և համագործակցություն հաստատվի

@AndersFoghR

Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ մեծ ներուժ ունի և մենք պետք է հասնենք տարածաշրջանին արժանի կայունությանը, անվտանգությանը և բարգավաճմանը

@AndersFoghR

Հայաստանը  ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերն է: Մենք բարձր ենք գնահատում ձեր ներդրումը Աֆղանստանի և Կոսովոյի մեր գործողություններին:

@AndersFoghR

Ես շատ անհանգստացած եմ սպա Սաֆարովին  ներում շնորհելու Ադրբեջանի որոշմամբ: Արարքը, որը նա կատարել է ահավոր հանցագործություն է և չպետք է փառաբանվի:

@AndersFoghR

Սպա Սաֆարովին ներում շնորհելը Ադրբեջանի կողմից խարխլել է վստահությունը և չպետք է արգելք հանդիսանա խաղաղ գործընթացին

@AndersFoghR

Չպետք է վերդառնանք Հայաստան Ադրբեջան հակամարտությունը: Լարվածությունը պետք է թուլանա և քայլերը որոնք ուղղված են տարածաշրջանային համագործակցությանն ու խաղաղության վերականգնմանը պետք է տան իրենց արդյունքները

@AndersFoghR

Ես շատ ուրախ եմ այցելել Հայաստան առաջին անգամ: Ես շնորհակալ եմ նախագահ Սարգսյանին դրական և կառուցողական հանդիպման համար:

@AndersFoghR

ՆԱՏՕ-ն և Հայաստանը կարևոր գործընկերներ են: Մենք հույս ունենք կառուցելու էլ ավելի ամուր համագործակցություն ապագայում: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի հայտարարությունը Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Խաղաղություն կառուցելու ժամանակն է’