‘Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերը վաճառվում են նաև «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ’

1196

Ինչպես հայտնի է, 2013թ. սեպտեմբերի 10-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստանի և Դանիայի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը: Ինչպես հայտնում են ՀՖՖ-ից, հանդիպման տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, «Հյումել» և «Երևան Սիթի» խանութների ցանցերում:

Այսօր և վաղը տոմսերը կվաճառվեն նաև «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ:

Տոմսերի արժեքն է` — յարուս՝ 2000 դրամ

— հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ

— արևելյան տրիբունա` 5000 դրամ

— արևմտյան տրիբունա` 8000 դրամ

ՀՖՖ տեղեկացնում է նաև, որ VIP-օթյակների տոմսերը վաճառվելու են միայն հայտերով: Հայտերը պետք է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա:

Տոմսերի առաքման համար կարող եք զանգահարել 094 526477:

Լրացուցիչ տեղեկությունների համար` 55 53 51 և 55 53 52 հեռախոսահամարներով:

Նախորդ հոդվածը‘Տիտո Վիլանովան այցելել է իր որդու խաղին’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարին’