‘Հայաստան-Իտալիա խաղի 3000 դրամանոց տոմսերը վաճառքի կհանվեն սեպտեմբերի 27-ից’

1463

Աշխարհի առաջնության 2014 թվականի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը վաճառքի էին հանվել դեռ սեպտեմբերի 24-ին, սակայն 3000 դրամ արժողությամբ տոմսերը չկային վաճառքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղից, յարուսի համար նախատեսված տոմսերը երկրպագուների համար հասանելի կլինեն վաղվանից` սեպտեմբերի 27-ից: Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը վաճառվում են  նաև «Hummel» մարզահագուստի խանութում: Բայց այնտեղ նույնպես 3000 դրամ արժեցող տոմսեր չկան: Խանութի աշխատակցի խոսքով, այդ տոմսերը կլինեն առաջիկա երկու օրերի ընթացքում:

Հիշեցնենք, որ եթե մինչ այս Հայաստանի հավաքականի պաշտոնական խաղերին տոմսերի գներն էին 3000, 5000, 7000  դրամ, ապա այս անգամ վաճառքի են հանվել նաև 10000 դրամանոց տոմսեր:

Հայաստան-Իտալիա ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին «Հրազդան» մարզադաշտում: 

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. «Իշխանություններն ամեն ինչ արել են՝ թաքցնելու համար այդ սպանությունները» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խորհրդակցություն ՀՀ ՊՆ-ում’