Հայաստան — Խորվաթիա․ Մոդրիչը լավագույնն է, Չանչարեւիչը երկրորդն է

306

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրի Հայաստան — Խորվաթիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել խորվաթ կիսապաշտպան, Մադրիդի «Ռեալի»  խաղացող Լուկա Մոդրիչը (7,9), Whoscored-ի վարկածով։

Երկրորդ գնահատականը ստացել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը (7,8), որը 7 սեյվ էր կատարել։

7,8 գնահատականի է արժանացել նաեւ «Հոֆենհայմի» 32-ամյա հարձակվող Անդրեյ Կրամարիչը, որը խփել էր միակ գոլը։

Հայաստանի հավաքականը պարտվել էր 0:1 հաշվով։

D խմբում Խորվաթիան (4 խաղ) 10 միավորով առաջին տեղում է։ Երկրորդը Թուրքիան է, որը 10 միավոր է վաստակել 5 խաղում։ Հայաստանի հավաքականը երրորդն է՝ 7 միավոր։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող Ուելսը։

Նախորդ հոդվածըՄոսկվան դիվանագիտական դեմարշ է հայտարարել Բաքվին
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը Նոր Շենի ուղղությամբ կիրառել է հրաձգային զենք․ ՊԲ