Մոսկվան դիվանագիտական դեմարշ է հայտարարել Բաքվին

298

Մոսկվան Բաքվին դիվանագիտական դեմարշ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Ռուսաստանի նոր շրջաններում ընտրությունների մասին հայտարարությունների պատճառով։

Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ադրբեջանի հայտարարությունները ՌԴ-ի նոր տարածքներում ընտրությունների մասին անընդունելի են և չեն համապատասխանում դաշնակցային հարաբերություններին, հայտարարել է Զախարովան։ «Ուստի դիվանագիտական ճանապարհով դեմարշ է անցկացվել ադրբեջանական կողմի նկատմամբ։ Մենք այդ առիթով ասել ենք ամեն ինչ»,- ասել է նա Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած ճեպազրույցի ընթացքում։

«Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն պետք է մեր երկրի տարածքային ամբողջականության հարցերին նույնքան հարգանքով վերաբերվի, ինչ ակնկալում է մեր կողմից, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։ Կարծում եմ՝ նոր շրջանների պատմությունը մեր ադրբեջանցի բարեկամները լավ գիտեն»,- հավելել է դիվանագետը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻրանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ չի լինի
Հաջորդ հոդվածըՀայաստան — Խորվաթիա․ Մոդրիչը լավագույնն է, Չանչարեւիչը երկրորդն է