‘Հայաստան կգա Մադագասկարի ԱԳ նախարարը’

1857

Վաղը՝ փետրվարի 22-ին, երկօրյա այցով Հայաստան կժամանի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական։ Ըստ ԱԳՆ հաղորդագրության, Ռաբարի-Նձական Հայաստան է ժամանելու Հայաստանի ԱԳ նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանի հրավերով:  

Նշվում է, որ Հայաստանում Ռաբարի-Նձական կհանդիպի նաեւ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

Փետրվարի 23-ին նախատեսված են Հայաստանի և Մադագասկարի արտգործախարարների բանակցությունները, որոնց արդյունքում նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն այս տարի կանցկացվի Հայաստանում։

 

Նախորդ հոդվածը‘Սփիլբերգը և Ուինֆրին կողմ են ԱՄՆ-ում զենքի վերահսկողության խստացմանը’
Հաջորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան. «Ազգայնականության նոր վտանգները»’