‘Հայաստան կժամանի Ուրուգվայի փոխնախագահը’

838

Ուրուգվայի փոխնախագահ, Ընդհանուր ժողովի նախագահ Դանիլո Աստորին դեկտեմբերի 5-ին պաշտոնական այցով ժամանելու է Երևան՝ հայաստանցի իր գործընկերների հրավերով։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, սա լինելու է ուրուգվայցի մինչ այժմ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան։ Ծրագրված են հանդիպումներ և բանակցություններ Հայաստանի ղեկավարության հետ։

Աստորին նորընտիր նախագահ Տաբարե Վասկեսի կառավարությունում՝ եկող տարվա մարտի 1-ից հետո ստանձնելու է տնտեսության և ֆինանսների նախարարի պաշտոնը։

Նախորդ հոդվածը‘Շնորհավորանք՝ Աշոտ Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘Արարատի մարզպետարանը հարկատուների հաշվին սգում է, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը՝ շնորհավորում. «Ժողովուրդ»’