Հայաստան — Կիպրոս հանդիպման մրցավարները

181

Ֆուտբոլի Հայաստանի եւ Կիպրոսի հավաքականների ընկերական  հանդիպումը կսպասարկի մոլդովական մրցավարական խումբը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ 

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դումիտրու Մոնտեանը (Մոլդովա)։ Մրցավարի օգնականներն են Վադիմ Վիկոլը (Մոլդովա) և Անատոլի Բասիուլը (Մոլդովա), չորրորդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը (Հայաստան)։

Հայաստան — Կիպրոս հանդիպումը տեղի կունենա մարտի 28-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 19։00-ին։

Նախորդ հոդվածըԶիդանը պատրաստ է վերադառնալ «Ռեալ»
Հաջորդ հոդվածըՀրանտ-Լեոն Ռանոս․ Սիրում եմ Հայաստանը եւ շատ հպարտ եմ, որ հայ եմ