‘Հայացք Մոսկվայից. Եվրոպան ստիպված կլինի պայմանավորվել մեզ հետ’

783

Ապրանքաշրջանառության ներկայիս մակարդակի, Կատարից հեղուկ գազի օգտագործման անբավարար ենթակառուցվածքի բացակայության և թույլ ԶՈւ պայմաններում Բեռլինը, նույնիսկ ամերիկամետ կանցլեր Անգելա Մերկելի պարագայում, չի կարող դեմ գնալ սեփական շահերին` իրական առճակատման մեջ մտնելով Մոսկվայի հետ, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի հասարակաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը:

«Իհարկե, դա չի բացառում առնվազն 2013 թ. դեկտեմբերից Գերմանիայի կողմից տեղեկատվական պատերազմ վարելը, մոտ ժամանակներս տրամադրվող վիզաների սահմանափակումները կամ քաղաքական ու մշակութայիմն շփումների որոշակի կրճատումը, ինչպես նաև ՌԴ և Եվրոպայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ քննարկումների դադարեցումը: Սակայն, Բեռլինում շատ լավ հասկանում են, որ իրենց համար Մոսկվան այլընտրանք չունի: Հետևաբար`հարկավոր է պայմանավորվել»,- ընդգել է նա:

Նրա գնահատմամբ, նման իրավիճակում է գտնվում Ֆրանսիան, որի ընկերությունները ՌԴ զենքի մատակարարման խոշոր պայմանագրեր են իրականացնում: Իսկ Լոնդոնյան բորսայում տեղաբաշխված են ռուսական արժեթղթերը, որոնց դուրս բերումը Մեծ Բրիտանիայից կարող է լուրջ ցնցումներ առաջացնել ֆոնդային շուկայում: Ելնելով դրանից`ՌԴ նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին ավելի շատ խոսում են այն երկրները, որոնք Մոսկվայի հետ զգալի ապրանքաշրջանառություն չունեն, օրինակ`ԱՄՆ-ն:

«2013 թ. ռուս-ամերիկյան ապրանքաշրջանառությունը կազմել է $27 մլրդ: Մեր երկրների համար նույնիսկ դրա լրիվ դադարեցումը, ինչը գործնականում անհնար է, կրիտիկական չէ: Ըստ որում, Մոսկվան դրական սալդո ունի նման ապրանքաշրջանառությունից, մեր ներմուծումը կազմել է $11 մլրդ, այդ պատճառով առևտրի կրճատումն ավելի շատ վնաս կհասցնի ամերիկացիներին: Ըստ որում, պետք չէ մոռանալ բազմաթիվ ԱԷԿ-երի, հրթիռային շարժիչների համար ցածր հարստացված ուրանի և որոշ այլ ապրանքների ռուսական մատակարարումներից ԱՄՆ կախվածության մասին: Փոխարենը եվրոպական ընկերությունները հաճույքով կզբաղեցնեն իրենց ամերիկացի գործընկերների տեղը ռուսական ներքին շուկայում»,- ամփոփել է փորձագետը:

Նախորդ հոդվածը‘Սկանդալ եւ խայտառակություն շախմատի Եվրոպայի առաջնությունում’
Հաջորդ հոդվածը‘Ձորաղբյուր գյուղում բրուցելյոզով հիվանդ անասուններ են հայտնաբերվել’