‘Ձորաղբյուր գյուղում բրուցելյոզով հիվանդ անասուններ են հայտնաբերվել’

885

Խոշոր եղջերավոր անասունների ստուգման արդյունքում Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում հայտնաբերվել է բրուցելյոզով վարակված ևս 9 կենդանի: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը, ըստ սահմանված կարգի` արդեն տրվել է դրանք սանիտարական սպանդի ենթարկելու հանձնարարական:

Արմինե Սուքիասյանի հաղորդմամբ` ստուգումներն սկսվել են Կոտայքի մարզից, քանի որ նախորդ տարեվերջին համայնքում նորից բրուցելյոզով հիվանդ կենդանիներ էին հայտնաբերվել: «Ցանկանում էինք ճշտել` արդյոք խնդիրը նորից առկա է, թե ոչ: Մյուս համայնքներում նույնպես անցկացվում են ստուգումներ, այս պահի դրությամբ հիվանդ անասունների հայտնաբերման դեպք չկա»,-հավաստիացրել է Արմինե Սուքիասյանը:

Նախորդ հոդվածը‘Հայացք Մոսկվայից. Եվրոպան ստիպված կլինի պայմանավորվել մեզ հետ’
Հաջորդ հոդվածը‘Արագածոտնի մարզպետը խոստացել է «մի կերպ» վերանորոգել գրեթե անանցանելի ճանապարհները’