‘Հայերը սկսել են ավելի շատ օղի խմել, և դա լավ կյանքից չէ. Գինեգործ’

884

2014 թ. Հայաստանը ռեկորդային քանակությամբ օղի է ներմուծել` 9,2 մլն լիտր 2013 թ. 8,4 մլն լիտրի փոխարեն: Ներմուծման հիմնական մասն իրականացվել է Ռուսաստանից: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Նրա խոսքով, վերջին երկու տարում հայերը սկսել են ավելի շատ օղի խմել, և դա լավ կյանքից չէ: Գինեգործն օղու սպառման աճը կապում է հանրապետությունում կենսամակարդակի վատթարացման հետ: Նրա խոսքով, հիմնականում խմում են ներմուծված օղի, քանի որ տեղական արտադրությունը կրճատվել է: ՀՀ Մաքսային ծառայության տվյալներով, օղու և օղու-լիկյորային արտադրանքի արտադրությունը Հայաստանում 2014 թվականին կրճատվել է 4,3% -ով` մինչև 9 506.1 հազար լիտր:

Անցած տարի Հայաստան է ներմուծվել շուրջ 700 հազար լիտր էթիլային սպիրտ` անցած տարվա շուրջ 600 հազար լիտրի փոխարեն:

Նախորդ հոդվածը‘Քանի դեռ Մարտի 1-ի դահիճները չեն պատժվել, զոհերի հարազատները իրավունք ունեն դժգոհելու ումից ցանկանան’
Հաջորդ հոդվածը‘Սարգիս Քլոյան. Մարտի 1-ը երբեք չի բացահայտվի, քանի դեռ իշխանափոխություն չի եղել’