‘Հայերն ավելի երջանիկ են, քան վրացիները, բայց՝ պակաս, քան ադրբեջանցիները’

1427

ՄԱԿ-ի հետազոտության տվյալներով՝ Դանիան աշխարհի ամենաերջանիկ երկիրն է:

Սա աշխարհի տարբեր երկրներում երջանկության և կյանքից բավարարված լինելու մակարդակի արդեն չորրորդ հետազոտությունն է: Հարցվածներիին խնդրվել է իրենց կենսամակարդակը գնահատել 10 բալանոց սանդղակով: Առանձնացվել են վեց հիմնական կատեգորիաներ, որոնք պայմանավորում են բարեկեցության մակարդակը. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, սոցիալական աջակցությունը, առողջ կյանքի ակնկալվող տարիքը, անձնական ազատությունները, մասնակցությունը բարեգործությանը և կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ կարծիքը:

World Happiness Report-ի ներկա հետազոտության հիմնական եզրակացություններից մեկն այն է, որ սոցիալական անհավասարության ցածր մակարդակ ունեցող երկրները, որպես կանոն, ավելի երջանիկ են: Ընդհանուր առմամբ՝ առավել երջանիկ տարածաշրջաններն են Հյուսիսային Ամերիկան, Լատինական Ամերիկան, Կարիբյան ավազանի և Եվրոպայի երկրները:

157 երկիր ներկայացնող ցուցակի առաջին հնգյակում, բացի Դանիայից, հայտնվել են Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան:

ԱՄՆ-ն այդ ցուցակում 13-րդն է, Մեծ Բրիտանիան՝ 23-ը, Ռուսաստանը՝ 56-ը, Չինաստանը՝ 83-ը, Ուկրաինան՝ 123-ը: Ցուցակը եզրափակում է Բուրունդին, այն նույնիսկ Սիրիայից (156) ավելի ցածր տեղ է զբաղեցրել:

Հայաստանը վարկանիշային ցուցակի 121-րդ տեղում է՝ այստեղ կյանքն ամբողջ հինգ կետով ավելի երջանիկ է, քան հարևան Վրաստանում, որն զբաղեցրել է 126-րդ հորիզոնականը: Իսկ ադրբեջանցիները մեր տարածաշրջանում ամենաերջանիկն են՝ 81-րդ հորիզոնական՝ ընդամենը երկու կետով ետ մնալով Թուրքիայից (78), Իրանը 105-րդն է:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը կարևոր հաղթանակ տոնեց’