‘Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը կարևոր հաղթանակ տոնեց’

1344

Մոսկվայում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարը: Այսօր կայացան 6-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց Հիկարու Նակամուրային: Նավակային վերջնախաղում Արոնյանը զինվորի առավելություն ուներ, բայց Նակամուրան կարողանում էր գրագետ պաշտպանվել: 74-րդ քայլին Նակամուրան սխալմամբ ձեռք տվեց թագավորին, և ստիպված քայլ կատարեց թագավորով: Արոնյանն օգտվեց մրցակցի սխալից ու կարևոր հաղթանակ տարավ:

Տուրի մյուս պարտիաներում Վիշվանաթան Անանդը հաղթեց Սվիդլերին, իսկ Կարուանա-Կարյակին և Թոփալով-Գիրի պարտիաներում ոչ-ոքի արդյունք գրանցվեց:

Հավակնորդների մրցաշար, 6-րդ տուր

  • Լևոն Արոնյան — Հիկարու Նակամուրա՝ 1:0
  • Վիշվանաթան Անանդ — Պյոտր Սվիդլեր՝ 1:0
  • Ֆաբիանո Կարուանա — Սերգեյ Կարյակին՝ 0.5:0.5
  • Վեսելին Թոփալով — Անիշ Գիրի՝ 0.5:0.5

Այժմ Լևոն Արոնյանը և Սերգեյ Կարյակինը վաստակած 4-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ Անանդն ունի 3,5 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը:

Հավելենք, որ մարտի 18-ին Հավակնորդների մրցաշարում հանգստյան օր է, իսկ մարտի 19-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի Կարյակինի հետ: Կկայանան նաև Սվիդլեր — Կարուանա, Նակամուրա — Թոփալով և Գիրի — Անանդ պարտիաները:

Նախորդ հոդվածը‘Հայերն ավելի երջանիկ են, քան վրացիները, բայց՝ պակաս, քան ադրբեջանցիները’
Հաջորդ հոդվածը‘ԵԼ. «Բորուսիան» հաղթեց «Տոտենհեմին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)’