‘«Հայկական ժամանակ». ՀԱԿ ակտիվիստները դիմեցին Վճռաբեկ դատարան’

724

Հայկական ժամանակը» գրում է, որ երկուսից վեց տարվա ազատազրկման դատապարտված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով երեկ դիմում է ներկայացվել Վճռաբեկ դատարան:

Նոյեմբերի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել էր Հայ ազգային կոնգրեսի եիիտասարդ ակտիվիստներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին առաջին ատյանի դատավճիռը բեկանելու դիմումը: Վճռաբեկ դատարանն այս դիմումը վաըույթ ընդունելու կամ մերժելու որոշումը պետք է կայացնի մեկամսյա ժամկետում: Թերթը նշում է, որ եթե Վճռաբեկ բողոքը երեկ չներկայացվեր, արդեն այսօր առաջին ատյանի դատարանի դատավճիռն ուժի մեջ կմտներ, և ստորագրությամբ ազատության մեջ գտնվող Սարգիս Գևորգյանը, Արտակ Կարապետյանը և Դավիթ Քիրամիջյանն այսօր կկալանավորվեին:

Նախորդ հոդվածը‘«Հրապարակ». Ջերմուկը` Տիգրան Սարգսյանի Նյու Վասյուկի’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. «Որևէ մեկը շոկի մեջ չէ, որևէ մեկը մանդատը վայրի չի դնելու»’