‘Հայկ Բալանյան. Գազի գնի բարձրացման պատճառով արտագաղթը կմեծանա’

1415

Հարցազրույց տնտեսագետ Հայկ Բալանյանի հետ

–«ՀայՌուսգազարդ» ընկերությունը Հայաստանում գազի գինը 64–67%-ով բարձրացնելու հայտ է ներկայացրել: Պատահակա՞ն եք համարում, որ հենց այս օրերին նման առաջարկով հանդես եկավ։
–Պատահական չէ՛: Կարծում եմ՝ սպասեցին ընտրությունների ավարտին և նոր հայտարարեցին: Մինչև ընտրությունները մամուլում եղել էին լուրեր, որ գազի գնի բարձրացումը որոշված բան է, և վաղ թե ուշ դրա մասին պիտի հայտարարվեր ու գնի վերանայում կատարվեր:

–Գազի գնի բարձրացումը ի՞նչ հետևանքներ կունենա երկրի և շարքային քաղաքացու համար։
–Հայտարարված 64-67%–ով գինը չի բարձրացվի, մեր Կառավարությունը «հերոսական» ջանքերով գինը կբարձրացնի ավելի քիչ ծավալով, բայց նույնիսկ այդ դեպքում շարքային քաղաքացու համար դա մեծ հարված է: Գազի գնի բարձրացումը կազդի նաև ամբողջ տնտեսության վրա՝ սկսած հացի արտադրությունից: Նաև հետաքրքրական է, որ առաջարկում տրված է դրամի կանխատեսվող փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 420 դրամ, ինչը նշանակում է, որ կանխատեսվում է ամբողջ ներմուծման թանկացում, դրամի սղաճ և բնակչության իրական եկամուտների թանկացում:

–Սոցիալական ընդվզման հնարավո՞ր է հասցնի գների համատարած այդ թանկացումը։
–Կարծում եմ ո՛չ, ուղղակի արտագաղթը կմեծանա:

–Արդյոք չկա՞ օրենքով սահմանված տոկոսի չափ, որից ավելի միանգամից արգելվում է բարձրացնել որևէ ապրանքի գինը։
–Ոչ, ֆիքսված տոկոսներ և թվեր չկան: Կա Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի հետ ներկայացված հաշվարկների հիման վրա որոշակի համաձայնեցման գործընթաց:

Զրուցեց Արեգնազ Մանուկյանը

7or.amr

Նախորդ հոդվածը‘Լեգենդար DDT-ն հունիսի 16-ին Երեւանում համերգ կտա’
Հաջորդ հոդվածը‘Կոզակը դարձավ առաջին չեխը, որը հաղթեց Եվրոպայի լիգայի լավագույն ռմբարկուի համար պայքարում’