‘Կոզակը դարձավ առաջին չեխը, որը հաղթեց Եվրոպայի լիգայի լավագույն ռմբարկուի համար պայքարում’

1006

«Լացիոյի» հարձակվող Լիբոր Կոզակը դարձավ առաջին չեխը, որը Եվրոպայի Լիգայի լավագույն ռմբարկու է դառնում: Թեպետ «Լացիոն» մրցաշարից դուրս էր մնացել դեռ քառորդ եզրափակիչում, սակայն Չեխիայի հավաքականի հարձավողը հասցրել էր 8 գոլ խփել եւ գերազանցել այնպիսի հանրահայտ հարձակվողների, ինչպիսիք էին Էդինսոն Կավանին, Օսկար Կարդոսոն եւ Ռոդրիգո Պալասիոն, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ամստերդամում Եվրոպայի լիգայի եզրափակիչից առաջ Կոզակին հասնելու տեսական հնարավորություններ ունեին միայն «Բենֆիկայի» եւ «Չելսիի» հարձակվողներ Կարդոսոն (6 գոլ) եւ Ֆերնանդո Տորեսը (5): Վերջինս էլ հենց բացեց հանդիպման հաշիվը, իսկ Կարդոսոն հավասարեցրեց այն, սակայն այդ գոլերը առաջատարին հասնելու համար քիչ էին:

Իր ութ գոլերը Կոզակը խփել է 10 խաղում: Իսկ 23-ամյա հարձակվողի աստեղային ժամը դարձավ «Շտուտգարտի» հետ 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումը (3:1), որրտեղ նա հեթ տրիկի հեղինակ դարձավ: 

Նախորդ հոդվածը‘Հայկ Բալանյան. Գազի գնի բարձրացման պատճառով արտագաղթը կմեծանա’
Հաջորդ հոդվածը‘Արծվիկ Մինասյան. Գազի գնի նման բարձրացումը բերելու է հսկայածավալ գնաճի ձևավորման (տեսանյութ)’