‘Հայկ Մարության. Պայքարելու նոր ձևեր մշակվել են’

2694

Դերասան Հայկ Մարությանը՝ «Կար­գին» Հայկոն, «Ժողովուրդի» հետ զրույցում հայտարարել է, որ քանի դեռ հստակ որոշում չկա, որ Երևանի ներքա­ղաքային տրանսպորտի գինը կրկին բարձրանալու է, ինքը զերծ կմնա ասե­կոսեների հիման վրա մեկնաբանու­թյուն տալուց:

Թերթը հիշեցնում է, որ հուլիսին, երբ փորձ արվեց թանկացնել տրանսպորտի գինը, free car (անվճար մեքենա) կոչվող ակցիաների շրջանակներում Հ. Մարությանն իր մեքենայով մարդկանց էր տեղափոխում:

Պարոն Մարության, տեղեկություններ կան, որ Երևանի ներքաղաքային տրանս­պորտի գինը կրկին թանկանալու է: Քանի որ Դուք եղել եք տրանսպորտի թանկացման դեմ պայքարի առաջամարտիկնե­րից, խնդրում եմ ասել, թե ինչ եք պատ­րաստվում անել առաջիկայում, արդյոք կա՞ն պայքարի նոր մեթոդներ:

 -Տրանսպորտի թանկացման հետ կապ­ված խոսակցություններ կան, բայց ռեալ որոշում չկա: Ավելի ճիշտ կլինի, երբ ինչ- որ որոշում լինի թանկացման մասին, նոր մենք ծավալվենք: Իհարկե, պայքարելու նոր ձևեր մշակվել են, բայց դրանք ձեզ չեմ կարող ասել, քանի որ դա գաղտնիք է, իսկ գաղտնիքը չի կարելի բացահայտել, որ պետք եղած ժամանակ սյուրպրիզ լինի մեր օպոնենտների համար (ծի­ծաղում Է): Այո՝ կան նոր «սյուրպրիզային» ձևեր, որոնց մասին կասենք այն ժամանակ, երբ որ ժողովրդի կամքին դեմ նոր որոշում կայացվի: Համենայնդեպս, անցած անգամ, ես կարող եմ ասել, որ այդ որոշումը ժողովրդի կամքին դեմ էր: Ու ժողովուրդն էլ ոտքի կանգնեց, քանի որ մարդիկ իսկապես չէին կարողանում այդ գումարը տալ: Կարելի է ասել՝ ճարահատյալ պայքար էր:

-Այսինքն՝ եթե հրապարակվի Երևանի քաղաքապետի որոշումը տրանսպորտի գինը 100 դրամից կրկին 150 դրամ դարձ­նելու վերաբերյալ, Դուք կրկին «ոտքի՞» եք կանգնելու:

-Պարտադիր, քանի որ իսկապես ժողո­վուրդը չի կարողանում վճարել այդ գումարը: Կարելի է ասել, որ այդ որոշումը զրկում է ժողովրդի մեծ մասին ազատ տե­ղաշարժվելու իրավունքից, որն ամրագր­ված է մեր Սահմանադրությամբ: Մենք մի­այն մի դեպքում պայքարի դուրս չենք գա:

Հայկ Մարությանը նաև ասել է, որ ժողովուրդը չի կարողանում ինքնակազմակերպվել, ժողովրդին պետք է ցույց տալ պայքարելու ձևը, միջոցները:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Վարչապետի հրամանով Ռուսաստանի հետ գաղտնի բանակցություններ էին վարվում դեռ 2012թ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Իրական եւ Հայլուրի Հայաստանները ‘