‘Հայտարարվել են ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության մրցույթի արդյունքները’

1092

Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որով հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը: Որոշվել է ՀՀ արտաքին գործերի նախարարին՝ սույն հրամանագրի 1-ին կետով հաստատված ցուցակը անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, սահմանված պահանջների և ընթացակարգերի պահպանմամբ ներկայացնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով:

Նշենք, որ անցկացված մրցույթի արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ էին ստացել Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Լիանա Հակոբյանը:

Նախորդ հոդվածը‘Անդրանիկ Թևանյան. Լռությունը համաձայնության նշան չէ’
Հաջորդ հոդվածը‘Կառավարության հերթական նիստը՝ վաղը’