Հայտնաբերվել են 170 աճյուն և մասունք

515

Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ, հայտնում են ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել` ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։

Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ–ի միջոցով ինքնությունները պարզելու համար»,-ասված է հայտարարությունում:

Նախորդ հոդվածը«Բարսելոնայի» մասնակցությունը Չեմպիոնների լիգայում վտանգված է
Հաջորդ հոդվածըՄոսկվան կոշտ է արձագանքել Երևանի որոշմանը