Մոսկվան կոշտ է արձագանքել Երևանի որոշմանը

315

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացումը բացասաբար կազդի Մոսկվայի և Երևանի հարաբերությունների վրա։

Այդ մասին հաղորդել է ТАСС-ը՝ հղում  անելով գերատեսչությանը։

ԱԳՆ-ում ընդգծել են, որ Հայաստանի հայտարարությունները, թե ՄՔԴ-ին միանալը որևէ կերպ չի ազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, «իրականությանը չեն համապատասխանում»։ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ դժվար է պատկերացնել Ռուսաստանի ղեկավարության այցը այդ հանրապետություն, եթե իշխանությունները կոչ են անում ձերբակալել  ՌԴ նախագահին։

«Մոսկվայում հուսով են, որ Հայաստանի ազգային ժողովում կգտնվեն ողջամիտ ուժեր, որոնք չեն «դակի» հայ-ռուսական հարաբերությունների համար ակնհայտորեն թունավոր որոշումը»,- հավելել են ԱԳՆ-ում։

Նախորդ հոդվածըՀայտնաբերվել են 170 աճյուն և մասունք
Հաջորդ հոդվածըՀայտնի է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի անցկացման վայրը