‘Հայտնաբերվել է աննախադեպ քանակությամբ «կոկաին» տեսակի թմրանյութ’

1003

«Կոկաին» տեսակի թմրամիջոցի աննախադեպ քանակի հայտնաբերում Հայաստանում՝ փետրվարի 23-ին. ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, «Զվարթնոց» օդանավակայանում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կանխել է 3կգ «կոկաին» տեսակի թմրանյութի ներկրումը Հայաստան:

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, այս անգամ մաքսանենգը ոչ թե ոլորտում ռիսկային համարվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի էր, ինչպես սովորաբար լինում է, այլ Իտալիայի, ով թմրամիջոցի խոշոր խմբաքանակը տարանցիկ փոխադրմամբ Դոմինիկյան Հանրապետությունից տեղափոխել է Հայաստան:

Հայտնաբերված 3կգ «կոկաին» տեսակի թմրամիջոցը դեռևս աննախադեպ քանակ է մնում Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում:

«Զվարթնոց» օդանավակայանում  մաքսային հսկողության «կանաչ ուղին» հատելուց հետո, վարչության աշխատակիցները, հսկողության ենթարկելով իտալացի Դի Սիմոնե Վալերիանոյի ուղեբեռը, պարզել էին, որ ճամպրուկում բացի անձնական օգտագործման իրերից, օտարերկրացին նաև «թանկարժեք» բեռ ունի` հատուկ պատրաստված թաքստոցում:

3կգ «կոկաին» տեսակի թմրամիջոցի արժեքը կազմում է շուրջ 1,5մլն դոլար: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 

Նախորդ հոդվածը‘Մարզերում սպառնալիքի ներքո` վարորդներին արգելվում է ուղևորվել դեպի Երևան’
Հաջորդ հոդվածը‘Սարգիս Թամազյան. Որակապես նոր քաղաքական զարգացումների սկիզբ’