‘Մարզերում սպառնալիքի ներքո` վարորդներին արգելվում է ուղևորվել դեպի Երևան’

2678

Հայաստանի տարբեր քաղաքներից ստացվում են տեղեկություններ ՀՀ իշխանությունների ավանդական դարձած ապօրինությունների մասին:

Վանաձորում, Էջմիածնում, Արմավիրում գծերից հանվել են երթուղային ավտոբուսները, վարորդներին էլ` սպառնալիքի ներքո արգելվում է ուղևորվել դեպի Երևան:

Կապանում և Սիսիանում, բացի երթուղայինների անգործությունից, նաև առկա է Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կուտակումներ ճանապարհներին, որոնց նպատակն է խոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Այս պահին ճշտվում են տեղեկությունները նաև այլ քաղաքներում ստեղծված իրավիճակի մասին:

Հիշեցնենք, որ այսօր Հայ ազգային կոնգրեսը ժամը 15:00 -ին Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու: 

Նախորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ’
Հաջորդ հոդվածը‘Հայտնաբերվել է աննախադեպ քանակությամբ «կոկաին» տեսակի թմրանյութ’