‘Հայտնի են հայ-վրացական սահմանին տեղի ունեցած հրաձգությունից տուժածների անունները ‘

1050

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երեկոյան փոխհրաձգություն է տեղի ունեցել հայ-վրացական սահմանին: Երեկ երեկոյան վրացական ոստիկանության աշխատակիցները երկու մարդու սպանության և մեկին վիրավորելու մեղադրանքով 6 մարդու են ձերբակալել «Սադախլո» սահմանային անցակետում (վրաց-հայկական սահման): Այդ մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»` վկայակոչելով Վրաստանի ԳՆԳ մամուլի ծառայությունը:

«Այդ անձինք նոյեմբերի 25-ի երեկոյան, 19:00-ի սահմաններում (տեղական ժամանակով) «Սադախլո» սահմանային անցակետի մոտ «Մակարով» համակարգի հրազենով վիրավորել են երեք մարդու` Մեհրաբ Քալանդաձեին, Դիլար Մուկբանիանիին Գեորգ Պիրանիշվիլիին, ինչից հետո փորձել են թաքնվել երկու մեքենայով», — ասվում է հաղորդագրությունում: Մամուլի ծառայության տվյալներով, բոլոր վեց մեղադրյալները ձերբակալվել են մի քանի րոպե անց, զենքն առգրավվել է: Ինչ վերաբերում է վիրավորներին, ողջ է մնացել նրանցից միայն մեկը`  Մուկբանիանին, ում տեղափոխել են Մարնեուլի հիվանդանոց (Քվեմո Քարթլի), իսկ Քալանդաձեն և Պիրանիշվիլին մահացել են մինչև հիվանդանոց հասցնելը: Նախաքննություն է վարվում Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածով`  կանխամտածված սպանություն:

Հայաստանի ԱԳՆ արդեն տեղեկացրել է, որ միջադեպին Հայաստանի քաղաքացիներ չեն առնչվել:

 

Նախորդ հոդվածը‘Ցուցարարները Ս. Սարգսյանին մտածելու համար 6 օր ժամանակ տվեցին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր 2. Գյումրին «պատրաստում են» Պուտինի գալստյանը ‘