‘Հայտնի է,թե «Էնֆիլդի» բարեգործական խաղում ովքեր են լինելու Ջերարդի և Կարագերի թիմերում ‘

795

«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը և նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը հրապարակել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր իրենց խորհրդանշական թիմերի կազմերում մասնակցելու են բարեգործական խաղի:

Հանդիպումը կայանալու է մարտի 29-ին, «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, խաղից ստացած ամբողջ հասույթը տնօրինելու է «Լիվերպուլի» բարեգործական հիմնադրամը: Անգլիական ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Սթիվեն Ջերարդի և Ջեյմի Կարագերի թիմերում լինելու են հետևյալ ֆուտբոլիստները.

Ջերարդի թիմ. Բրեդ Ջոնս, Յոն Արնե Ռիսե, Ջոն Թերի, Սթիվեն Ուորնոկ, Խաբի Ալոնսո, Կևին Նոլան, Ռայան Բաբել, Լուիս Սուարես, Ֆերնանդո Տորես, Թիերի Անրի:

Կարագերի թիմ. Պեպե Ռեյնա, Ալվարո Արբելոա, Մարտին Կելի, Ռաուլ Մեյրելեշ, Ջոջո Շելվի, Լուիս Գարսիա, Քրեյգ Նուն, Դիրկ Կայտ, Քրեյգ Բելամի, Դիդյե Դրոգբա:

Նախորդ հոդվածը‘«Daily Mail». Ֆալկաոն խոստովանել է, որ սխալ է գործել «Մանչեսթր Յունայթեդ» տեղափոխվելով’
Հաջորդ հոդվածը‘Ուորլիք. Մինսկում ԼՂ հարցով հանդիպումներն օգտակար էին’