‘«Daily Mail». Ֆալկաոն խոստովանել է, որ սխալ է գործել «Մանչեսթր Յունայթեդ» տեղափոխվելով’

857

«Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով վարձավճարով խաղում է «Մանչեսթեր Յունայթեդում», համոզված է, որ վարձակալության ժամկետը լրանալուց հետո կլքի անգլիական ակումբը։ 29-ամյա կոլումբիացու շրջապատն ու ֆուտբոլիստն ինքը վստահ են, որ «Յունայթեդ» տեղափոխությունը սխալ որոշում էր։

Ֆալկաոյին մոտ գտնվող աղբյուրը հայտարարել է, որ ֆուտբոլիստի համար «իսկական ցնցում» է եղել ակումբի՝ նրան պահեստային թիմ ուղարկելու որոշումը։ Ֆալկաոյի կարծիքով, թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը երբեք չի հավատացել ֆուտբոլիստի ուժերին և նրա հետ պայմանագիր է կնքել միայն այն պատճառով, որ ուրիշ խաղացողների դժվար է եղել համոզել տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ։

Հավելենք, որ ԱՊԼ 17 խաղում Ֆալկաոն 4 գոլ է խփել և 5 գոլային փոխանցում կատարել։

Նախորդ հոդվածը‘Կարագեր. «Իբրահիմովիչի հեռացման ժամանակ «Չելսիի» ֆուտբոլիստների պահվածքը խայտառակություն էր» ‘
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է,թե «Էնֆիլդի» բարեգործական խաղում ովքեր են լինելու Ջերարդի և Կարագերի թիմերում ‘