‘Հայտնի է դարձել թռուցիկների բովանդակությունը’

1338

Հայտնի է դարձել այն թռուցիկների բովանդակությունը, որոնք մի խումբ անհայտ անձինք ցրել էին Նովոգորսկում գտնվող Մոսկվայի «Դինամոյի» մարզաբազայում՝ միաժամանակ կրակելով ֆուտբոլիստների վրա: Թռուցիկը ներկայացրել է «Դինամոյի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը:

«Այն, ինչ դուք անում եք, զուրկ է որեւէ իմաստից: Մենք այլեւս չենք ցանկանում երկրպագել անհաջողակների թիմին: Այլեւս զգուշացումներ չեն լինելու:

Հ.Գ. Նրանք սպանում են դինամոյական ֆուտբոլը: Ինքներդ ազատվեք նրանցից»,- գրված է թռուցիկում, որտեղ երեւում են «Դինամոյի» խաղացողներ Կեւին Կուրանյիի, Բալաժ Ջուջակի, Կրիստիան Նոբոայի եւ Լեանդրո Ֆերնանդեսի լուսանկարները», նշված է թռուցիկում:

Նախորդ հոդվածը‘Կկարողանա արդյո՞ք «Նապոլին» հաստատել իր լուրջ հավակնությունները « Ա սերիայում »’
Հաջորդ հոդվածը‘Անհասանելի տրանսպորտ կամ երևանցիները աշխատանքից տուն են վերադառնում (ֆոտոշարք)’