‘Հայտնի է «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող 5-րդ ներկայացուցիչը’

1192

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի 5-րդ մասնակիցը օպերային երգչուհի Մերի Ժան Դ’Օհերթին է, ով ներկայացնելու է Ավստրալիա աշխարհամասը։  Genealogy խումբը համախմբելու է 1915 թ-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին, եւ եւս մեկ երգիչ ներկայացնելու է Հայաստանը:

Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը, ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանը ներկայացնելու է Ամերիկան, ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանը ներկայացնելու է Ասիա աշխարհամասը, Վահե Թիլբյանը Եթովպիայից ներկայացնելու է Աֆրիկա աշխարհամասը:

Ներկայացվելիք երգի վերնագիրն է՝ Don’t deny («Մի՛ ժխտիր»): 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ոստիկանությունն ասում է, որ Բերձորի դեպքերով նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է ‘
Հաջորդ հոդվածը‘Վարուժան Հոկտանյան. Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը հազիվ թե կարողանա արդյունավետորեն աշխատել’