‘Հայտնի է, թե երբ մրցագորգ կվերադառնա Միհրան Հարությունյանը’

1009

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնել է մրցագորգ վերադառնալու հստակ ժամկետի մասին:

«Մայիսի 17-ին Կրասնոդարում ես կրկին կվերադառնամ մրցագորգ, որպեսզի սկսեմ իմ ճանապարհը դեպի Տոկիո-2020 եւ վերցնեմ այն, ինչը պատկանում է ինձ»,- գրել է մարզիկը ֆեյսբուքյան իր էջում և հրապարակել տեսանյութը:

Հիշեցնենք, որ Հարությունյանը Ռիո Դե Ժանեյրոյում 2016 թվականին կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ կողմնակալ մրցավարության պատճառով զրկվեց ոսկե մեդալից՝ դառնալով արծաթե մեդալակիր: 

Նախորդ հոդվածը‘«Սելթիկ»-ն իր պատմության մեջ 50-րդ անգամ հռչակվեց Շոտլանդիայի չեմպիոն’
Հաջորդ հոդվածը‘Ջերարդը ճանաչվել է Շոտլանդիայի առաջնության՝ ապրիլ ամսվա լավագույն մարզիչ’