‘Հայտնի է Տուլայի ՃՏՊ-ից տուժածներին տրամադրվելիք օգնության չափը’

949

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարությունում տեղի է ունեցել ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը։

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Բեգլարյանը ներկայացրել է ավտոբուսի վթարից տուժածներին փոխհատուցում տրամադրելու մասին կառավարության որոշման նախագիծը։

Ըստ նախագծի նախատեսվում է.

— վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին տրամադրել 1 մլն 500 հազար ՀՀ դրամ,
— Հայաստանի Հանրապետության  և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ,
— ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ։

Նշվեց, որ որոշման նախագիծը կառավարության հաստատմանը կներկայացվի առաջիկա նիստում։ 
Գումարը տուժածներին կտրամադրվի կառավարության որոշման հաստատումից հետո։

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Հատիկոն (Հաչիկո), կամ՝ տխուր-սիրուն մի երգ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. ՀՀԿ-ն, փաստարկի տեղ՝ առաջարկում է «այո» ասել աղ ու հացին’