‘Հայտնի ֆուտբոլիստի կինը մահացու ելքով ավտոպատահարի մասնակից. Տեսանյութ’

1023

Նախօրեին Կիեւի «Դինամոյի»՝ Կոնչե Զասպայի մոտ գտնվող մարզաբազայի հարեւանությամբ մահացու ելքով ավտովթար է տեղի ունեցել, որի մասնակիցներից մեկը հայտնի ուկրաինացի ֆուտբոլիստ, ներկայումս «Դինամոյի» գլխավոր մարզիչի օգնական Սերգեյ Ռեբրովի կինն է եղել: Վերջինս վարել է Range Rover ավտոմեքենա, որը բախվել է «ժիգուլիի» հետ: «Ժիգուլիի» վարորդի կողքին նստած կինը տեղում մահացել է, իսկ վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Լյուդմիլա Ռեբրովան ողջ է մնացել՝ ստանալով թեթեւ վնասվածքներ:

Դեպքից կարճ ժամանակ անց այնտեղ է ժամանել նաեւ Սերգեյ Ռեբրովը: Հիշեցնենք, որ Ռեբրովը իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Կիեւի «Դինամոյում»,  տարբեր տարիների դարձել Ուկրաինայի, Թուրքիայի եւ Ռուսաստանի չեմպիոն: Հանդես է եկել նաեւ Ուկրաինայի հավաքականում: Մեծ ֆուտբոլին հրաժեշտ է տվել 2009 թվականին:  

Նախորդ հոդվածը‘Հայտարարություն. Պահանջվում են $180 հազարանոց զուգարանների վերանորոգման մասնագետներ ‘
Հաջորդ հոդվածը‘«170 մլրդ դոլարի չնչին տոկոսն է բյուջե մտնում»’