Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է

2071

81 տարեկան հասակում մահացել է Հայոց համազգային շարժման և Հայ ազգային կոնգրեսի երկարամյա վարչության անդամ,  Աշոցքի ՀՀՇ–ի եւ ՀԱԿ–ի տարածքային կառույցի համակարգող, բանաստեղծ Շալիկո Զորյանը։

Հայ ազգային կոնգրեսը խոր վշտով ցավակցում է Ղարաբաղյան շարժման նվիրյալ Շալիկո Զորյանի հարազատներին, մերձավորներին և համախոհներին։

Շալիկո Զորյանը ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 10-ին, Ջավախքի Փոկա գյուղում։ Ավարտել է գյուղի դպրոցը, ծառայել է բանակում։ Ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է իր ծննդավայրի դպրոցում` ուսուցիչ, ուսմասվար, տնօրեն (1969–1977)։ 1977-ից ընտրվել է Փոկայի համայնքապետ և աշխատել է մինչև 1983 թվականը։ Նույն թվականին ընտանյոք հանդերձ տեղափոխվել է ՀՀ ներկայիս Շիրակի մարզի Աշոցք շրջկենտրոն, աշխատել է դպրոցական տեսուչ, շրջանային կինոցանցի տնօրեն, 1994-1998 թվականներին` Բավրայի մաքսակետի պետ։

Շալիկո Զորյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` հոկտեմբերի 30-ին, Շիրակի մարզի Աշոցք գյուղում գտնվող իր տանը։

Հուղարկավորությունը` հոկտեմբերի 31-ին, ժամը 13:00-ին` նույն վայրից։

Նախորդ հոդվածըԳազայի հատվածում զոհերի թիվը հասել է 8306-ի
Հաջորդ հոդվածըԱշոտ Սարգսյան. Զինվորի պատրաստակամությամբ ու զորավարի խելամտությամբ