‘Հայ Ազգային Կոնգրես կուսակցության համագումարի կազմկոմիտեի հայտարարությունը ‘

1959

Նկատի ունենալով համագումարի պատվիրակների մեծ թիվը, ինչպես նաև օրակարգի հագեցվածությունը, համագումարի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության համագումարի կազմկոմիտեն խնդրում է բոլոր պատվիրակներին և կուսակցության կառույցներին.

1. Ներկայացնել թեկնածուներ համագումարի քարտուղարության, մանդատային, հաշվիչ, հանձնաժողովներում, ինչպես նաեւ ծրագրի եւ կանոնադրության խմբագրական հանձնաժողովների կազմերում ընդգրկելու համար:

2. Առաջարկություններ ներկայացնել համագումարում կուսակցության նախագահի և վարչության ընտրության կարգի վերաբերյալ:

Առաջարկությունները ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ Սարյան 38 և Կորյունի 19ա հասցեներում գտնվող կուսակցության գրասենյակներ` մինչև 2013թ.-ի ապրիլի 11-ը:

3. Ծանոթանալ կուսակցության ԾՐԱԳՐԻ և ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ նախագծերին, որոնց տեքստերը հրապարակված են www.ilur.am կայքում.

Ծրագիր՝ https://www.ilur.am/news/view/11708.html

Կանոնադրություն՝ https://www.ilur.am/news/view/11872.html

Ձեր առաջարկությունները եւ դիտողությունները  գրավոր, հստակ տեքստային ձևակերպմամբ, մինչև 2013թ.-ի ապրիլի 11-ը խնդրում ենք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:

Համագումարի կազմկոմիտե

Նախորդ հոդվածը‘Մուշարրաֆին թույլատրել են առաջադրվել խորհրդարանական ընտրություններում’
Հաջորդ հոդվածը‘Առողջապահության համաշխարհային օրն այս տարի նվիրված է զարկերակային գերճնշմանը’