‘Հայ-թուրքական սահմանը հատած անձը ներկայացել է որպես Աֆղանստանի քաղաքացի. «Արմենպրես»’

882

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչները օրերս սահմանախախտի են ձերբակալել եւ հանձնել ուղեկալի հրամանատարական կազմին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության հասարակայնության հետ կապերի ծառայությունից,  Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատած և հայ գյուղացիների հայտնաբերած անձը ներկայացել է որպես Աֆղանստանի քաղաքացի, 1988 թ. ծնված Ֆարիդ Սատարա:

Սահմանախախտի ներկայացրած վարկածով նա նպատակադրվել էր հատել Իրանի սահմանը` անցնելու Թուրքիա, հանդիպելու իր ընտանիքին, որը գտնվում է Վան քաղաքում:

Նախորդ հոդվածը‘Ուղիղ միացում ԱԺ-ից’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ պետական պարտքն ավելացավ’