‘Հայ շախմատիստներից միայն Սամուել Սևյանը հաղթանակ տոնեց’

1534

Մեն կղզու մայրաքաղաք Դուգլասում անցկացվող շախմատի «Isle of Man Internationale» մրցաշարի 6-րդ տուրում էլ Լևոն Արոնյանը հաշտություն կնքեց: Նրա մրցակիցը հնդիկ գրոսմայստեր Բաշկարան Ադհիբանն էր: Մրցակիցները հաշտության ձեռք մեկնեցին 31-րդ քայլին: Դա մրցաշարում Արոնյանի 4-րդ անընդմեջ ոչ-ոքին էր:

6 տուրից հետո Արոնյանը 4 միավոր է վաստակել: Նույնքան միավոր ունի նաև Հրանտ Մելքումյանը, ով սպիտակներով հաշտություն կնքեց ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Հայ շախմատիստներից միակ հաղթանակը տոնեց Սամուել Սևյանը, ով խաղում էր հնդիկ Մհամալ Անուրագի հետ: Այդ հաղթանակի շնորհիվ Սևյանը ևս վաստակեց 4 միավոր: Իսկ ահա Գրիգոր-Սևակ Մխիթարյանը պարտվեց հնդիկ շախմատիստ Կրիշնային: Մխիթարյանը 3 միավոր է վաստակել:

6-րդ տուրից հետո միանգամից 6 շախմատիստներ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ռադոսլավ Վոյտաչեկը, Վան Հաոն, Արկադի Նայդիչն ու Ջեֆրի Սյուն 5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Նախորդ հոդվածը‘Խափանված «սահմանադիր» դավադրությունն ու ՍԴ դատավորի ընտրության «տապալումը»’
Հաջորդ հոդվածը‘Աբրամովիչը չի ցանկանում վաճառել «Չելսի»-ն’