‘Հայ-վրացական սահմանին աննախադեպ քանակի թմրանյութ է առգրավվել’

1137

Վրաստանի իրավապահները հայ-վրացական սահմանի «Նինոծմինդա» մաքսակետում Բուլղարիայի երեք քաղաքացուց առգրավել են 6.3 կգ կոկաին: Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչ Դավիթ Ցինարիձեի խոսքով՝ թմրանյութի գինը սև շուկայում կազմում է շուրջ 2.5 մլն դոլար: Ցինարիձեն նաև նշել է, որ երբևէ Վրաստանի իրավապահները այս քանակի թմրանյութ չեն առգրավել: Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչի խոսքերով՝ ձերբակալվածներին սպառնում է 15-20 տարվա ազատազրկում կամ անժամկետ բանտարկություն: Այս մասին հաղորդում է newsgeorgia.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ ԽՎ-ն մտահոգված է իրավիճակի սրմամբ ղարաբաղյան հակամարտության գոտում’
Հաջորդ հոդվածը‘Ըստ Սեյրան Օհանյանի՝ խոցված ուղղաթիռի անձնակազմը փոքր շեղում էր կատարել ‘