‘Հանդիպումներ Կոնգրեսի տարածքային կառույցներում’

1124

Օգոստոսի 22-ին եւ 23-ին Հայ ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Կոնգրեսի տեղական կառույցներում:

Մասնավորապես, վարչության անդամներ Արամ Մանուկյանը, Ավետիս Ավագյանը եւ Սարգիս Թամազյանը հանդիպել են Կոնգրեսի Արմավիրի եւ Մեծամորի, իսկ Գագիկ Ջհանգիրյանը, Արման Մուսինյանը եւ Սարգիս Թամազյանը՝ Հրազդանի տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են ներքաղաքական եւ ներկուսակցական կազմակերպչական հարցեր, ինչպես նաեւ առաջիկա աշնանային քաղաքական զարգացումների հետ կապված Կոնգրեսի հետագա անելիքները:

Նախորդ հոդվածը‘Էրդողանի երդմնակալությանը Ադրբեջանի նախագահը և արտգործնախարարը չեն մասնակցի’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցիների մեկ քառորդը Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է համարում’