‘Հանուն Իսպանիայի միասնականության՝ Ֆիլիպ VI-ը խոսել է կատալոներեն’

1277

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի այցը Կատալոնիա համընկել է  այդ ինքնավար մարզի խորհրդարանի կողմից բանձևի ընդունման հետ՝ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, որում պատասխան կտրվի հարցին՝ Իսպանիան մնում է միապետությո՞ւն, թե՞ հանրապետություն:

Հանրաքվե անցկացնելու պահանջով Բարսելոնան մտադիր է դիմել Մադրիդի կենտրոնական իշխանություններին: Ավելի վաղ Իսպանիայի խորհրդարանը մերժել էր անկախության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ կատալոնացի օրենսդիրների հանրագիրը, սակայն ինքնավար մարզում իշխող ազգայնականները հայտարարել էին, որ կգնան այլ ճանապարհով:

«Վերջին շրջանում հաճախակի դարձած այցերով Կատալոնիա ես ուզում եմ, ինչպես և հարկն է, դրսևորել թագավորության հոգատարությունը և հետաքրքրությունն այս շրջանի նկատմամբ, այստեղ հասցնելու մեր հավատարմությունը փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման գաղափարներին՝ երկրի միասնականության շրջանակներում: Ինչպես և արդեն ասել եմ թագակալության իմ ելույթում՝ այդ արժեքները անբաժանելի են մեր սահմանադրական միապետությունից»,- գրեթե անթերի կատալոներոնով հայտարարել է Ֆիլիպ VI-ը:

Վերջին սոցհարցումների տվյալներով՝ կատալոնացիների 60 %-ը կողմ է Իսպանիայից առանձնանալուն, իսկ 87 %-ը պաշտպանում է հանրաքվե անցկացնելու գաղափարը և պատրաստ է ընդունել նրա արդյունքները:

Նոր թագավորի առջև  բավական բարդ խնդիր է դրված՝ թույլ չտալ անբարյացակամության աճ Բարսելոնայի և Մադրիդի միջև, պահպանել երկրի միասնականությունը, որը նրան է փոխանցել գահից հրաժարված հայրը՝ Խուան Կառլոս արքան:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Տավուշում զինվորական շտապօգնության մեքենա է այրվել․ բուժքույրը մահացել է. Epress’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյան. Հնարավոր է ՄՄ-ին ՀՀ անդամակցության ժամկետի փոփոխություն, կամ՝ լավ է ուշ, քան՝ երբեք ‘