‘Հանրահավաքը կանցնի առանց բեմահարթակի. Քաղաքապետարանը չգիտի` ինչպես լուծել խնդիրը’

2551

Երեկ, կեսգիշերի սահմաններում, ոստիկանները խոչընդոտել են «Հայ ազգային կոնգրեսի», «Բարգավաճ Հայաստանի» եւ «Ժառանգության»` այսօր կայանալիք հանրահավաքի կազմակերպչական աշխատանքներին՝ Ազատության հրապարակում արգելելով բեմահարթակ տեղադրել: «Ոստիկանների պատճառաբանությունն այն էր, որ բեմահարթակ տեղադրելու համար անհրաժեշտ է քաղաքապետարանի թույլտվությունը»,-մեզ հետ զրույցում նշեց հանրահավաքի մասին քաղաքապետարան իրազեկում ներկայացրած Կոնգրեսի գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը: Նշենք, որ իրազեկման մեջ, որը քաղաքապետարանը ի գիտություն էր ընդունել, գրված էր՝ հանրահավաքի համար անհրաժեշտ են տեխնիկա եւ սարքավորումներ, որի մեջ է մտնում նաեւ բեմահարթակի կոնստրուկցիան:

Սամվել Աբրահամյանի խոսքով՝ ի պատասխան՝ փոխքաղաքապետը ասել էր, թե իրենք իրազեկումը ընդունել են եւ մնացածի հետ գործ չունեն, իսկ քաղաքապետի լիազորված ներկայացուցիչը հայտնել էր, թե չգիտի` ինչպես լուծել խնդիրը: «Բեմահարթակը պետք է մոնտաժվեր գիշերը, քանի որ աշխատանքները առավոտյան սկսելու դեպքում՝ ժամանակը չէր հերիքի»,- նշեց Կոնգրեսի գործադիր քարտուղարը՝ հավելելով, որ բեմահարթակը այդպես էլ չի կառուցվի: «Իշխանության մարմինները այս խնդիրը փորձում էին մեկը մյուսի վրա գցել»,- ասաց նա: 

Նախորդ հոդվածը‘Նաղդալյանը վերջապես պատմել է ԵԽԽՎ-ում տեղի ունեցածի իր վարկածը’
Հաջորդ հոդվածը‘Շտապ. Այսօրվա երթի երթուղին փոփոխվել է’