‘Շտապ. Այսօրվա երթի երթուղին փոփոխվել է’

5040

Այսօր «Հայ ազգային կոնգրեսի», «Բարգավաճ Հայաստանի» եւ «Ժառանգության» համատեղ հանրահավաքին հաջորդելու է միասնական երթ: Կոնգրեսի գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե հատկապես ո՞ր է ուղղությամբ է շարժվելու երթը:

«Նախապես պլանավորված էր, որ երթը կշարժվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան-Հանրապետության Հրապարակ-Նալբանդյան-Թումանյան-Ազատության հրապարակ երթուղով, սակայն մեզ հայտնի դարձավ, որ պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Սերբիայի նախագահը, եւ արարողակարգի համաձայն՝ նրա ավտոշարասյունը պետք է շարժվի դեպի Մաշտոցի պողոտա-Ամիրյան եւ Հանրապետության հրապարակ այն նույն ժամին, երբ վերոնշյալ փողոցներով կշարժվի մեր երթը:

Որպեսզի մեր գործողություններով խնդիրներ չստեղծենք Սերբիայի նախագահի այցի հետ կապված պետական պաշտոնական արարողակարգի համար, Եռյակը որոշեց փոխել երթուղին: Այսպիսով՝ հանրահավաքից հետո երթը կշարժվի Մաշտոցի պողոտա-Կորյուն- Աբովյան-Սայաթ Նովա-Խանջյան-Թումանյան փողոցներով եւ կավարտվի Ազատության հրապարակում: Երթուղու փոփոխության մասին մենք տեղյակ ենք պահել նաեւ ոստիկանությանը»,- նշեց Սամվել Աբրահամյանը:  

Նախորդ հոդվածը‘Հանրահավաքը կանցնի առանց բեմահարթակի. Քաղաքապետարանը չգիտի` ինչպես լուծել խնդիրը’
Հաջորդ հոդվածը‘Բելառուսում ձերբակալվել են 100-ից ավելի ուկրաինացի երկրպագուներ’