‘Հանրահավաքի մասին դիմում է ներկայացվել քաղաքապետարան’

2009

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտնել է, որ րոպեներ առաջ, առաջնորդվելով օրենքի պահանջով, Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունների անունից պետական գերատեսչություններին պատշաճ կարգով տեղեկացրել են, որ ս/թ փետրվարի 20-ին՝ ժամը 16:00-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համազգային մեծ հավաք:

«Կրկին հիշեցնեմ, որ մեր յուրաքանչյուր գործողություն լինելու է Սահմանադրության և օրենքի տառին համահունչ»,– հավելել է Վ. Էնֆիաջյանը։

Նշենք, որ Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվում է, որ հանրային հավաք անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ մինչեւ 100 մասնակից ունեցող, շտապ եւ ինքնաբուխ հավաքների։ 

Նույն օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում եւ անցկացվում է որեւէ իրադարձությանը հրատապ  արձագանքելու նպատակով եւ այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում (շտապ հավաք)։

Նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետն էլ  սահմանում է, որ իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, եւ ոչ շուտ, քան 30 օր առաջ։

Նախորդ հոդվածը‘ Կատարյալ ֆուտբոլիստներ(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Շենգավիթում ‘