‘Հանրահավաքի և երթի վերաբերյալ Կոնգրեսի իրազեկումն ընդունվել է ի գիտություն’

2761

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 05.02.2015թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի իրազեկումը՝ 2015 թվականի մարտի 1-ին ժամը 12.00-22.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ. 17.00-ին Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Գրիգոր Լուսավորչի փողոց – Իտալիայի փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Թումանյան փողոց – Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքից:

Նախորդ հոդվածը‘Պլանային ջրանջատումներ Էրեբունիում եւ Արարատի մարզում’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ-ն կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը’