‘Հանրահավաք և երթ անցկացնելու մասին իրազեկումն ի գիտություն է ընդունվել ‘

934

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը 2014թ. հոկտեմբերի 15-ի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի իրազեկումը՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին ժամը 16.00-23.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ 19.30-ից Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի կայքից:

Նախորդ հոդվածը‘ Աբու Տրդատ Ալ Լիունի. Մականունավորներն ու անունավորները’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ակցիայի մասնակիցներին հաջողվել է փակել Տիգրան Մեծ պողոտան’