‘«Հանրապետական բազե» Գրեմը կպայքարի Սպիտակ տան համար’

1015

Սենատոր Լինդսի Գրեմը, որ հայտնի է արտաքին քաղաքականության հարցերում իր կոշտ դիրքորոշմամբ, հայտարարել է 2016 թ. նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին:

Գրեմը, որ սենատում ներկայացնում է Հարավային Կարոլինա նահանգը, CBS հեռուստատեսությանը  տված հարցազրույցում ասել է, որ նախընտրական մրցապայքարի մեջ մտնելու մասին պաշտոնապես կհայտարարի հունիսի 1-ին իր հայրենի Սենտրալ քաղաքում: Գրեմը պարզաբանել է, որ ուզում է մասնակցել ընտրություններին, քանի որ աշխարհը մասնատվում է, իսկ ինքը լավագույն գերագույն գլխավոր հրամանատարը կլինի:

Գրեմը Հանրապետական կուսակցության յոթներորդ ներկայացուցիչն է, ով մտադրություն է հայտնել պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար:

Լինդսի Գրեմը հայտնի է նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում վարած քաղաքականության կոշտ քննադատությամբ,  ինչպես նաև Իսրայելին անվերապահորեն պաշտպանելու իր հետևողականությամբ:

2011 թ. օգոստոսին Գրեմը համահեղինակն էր սենատի թիվ 175 բանաձևի, որում, մասնավորապես ասվումէր. «2008 թ. ռուսաստանյան ներխուժումը վրացական հող ագրեսիայի ակտ էր ոչ միայն Վրաստանի, այլև բոլոր երիտասարդ ժողովրդավարությունների դեմ»: Բանաձևն ընդունվել էր միաձայն: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կոլումբիայում սողանքի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Հրուշակագործին դատապարտել են՝ գեյերի պատվին տորթ թխելուց հրաժարվելու համար’