‘Հրուշակագործին դատապարտել են՝ գեյերի պատվին տորթ թխելուց հրաժարվելու համար’

961

Հյուսիսային Իռլանդիայում դատարանը Ashers Baking հրուշակարանի սեփականատերերին մեղավոր է ճանաչել լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսգենդերների նկատմամբ խտրականություն դրսևորելու համար, քանի որ նրանք հրաժարվել են տորթ պատրաստել՝ համասեռական ամուսնությունները պաշտպանող մակագրությամբ:

Սկզբում ընկերությունն ընդունել է գեյ-ակտիվիստ Հարեթ Լիի՝ «Պաշտպանեք գեյ-ամուսնությունները» մակագրությամբ տորթ պատրաստելու պատվերը, սակայն հետո հրաժարվել է և առաջարկել վերադարձնել գումարը:

 Լին դիմել է դատարան՝ հրուշակարանին մեղադրելով սեռական կողմնորոշման հիմքով խտրականություն դրսևորելու մեջ:

Ի տարբերություն Միացյալ Թագավորության այլ հատվածների՝ Հյուսիսային Իռլանդիայում համասեռ ամուսնություններն օրինականացված չեն: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Հանրապետական բազե» Գրեմը կպայքարի Սպիտակ տան համար’
Հաջորդ հոդվածը‘Մադոննան Instagram-ում տեղադրել է համբույրի պատրաստվող հրեայի և արաբի լուսանկար’