Հասանովը զորավարժություններին հետևելու համար մեկնել է Թուրքիա

326

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, որտեղ կհետևի «Էֆես-2022» միջազգային զորավարժություններին։

Այդ մասին հաղորդել է հանրապետության պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում Հասանովը կլինի նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարության կազմակերպած ցուցահանդեսում։

«Էֆես-2022» միջազգային զորավարժություններն անցկացվում են Իզմիրում։ Ադրբեջանն այդ զորավարժություններում ներկայացնում են Համազորային առանձին բանակը և Ռազմածովային ուժերը։ Զորավարժությունները տևելու են մինչև հունիսի 9-ը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱմենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
Հաջորդ հոդվածըԳվարդիոլա․ Անկասկած Նադալը բոլոր ժամանակների լավագույն իսպանացի մարզիկն է