‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը հաղթեց նաեւ Իվանչուկին’

1229

Լոնդոնում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում  Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին:

Պարտիայի միջնամասում Արոնյանը առավելություն ձեռք բերեց, իսկ վերջում Իվանչուկը ծայրահեղ ցայտնոտի մեջ մի քանի կոպիտ սխալ թույլ տվեց եւ 35-րդ քայլում ընդունեց իր պարտությունը:  Սա Արոնյանի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր:

Այս հաղթանակից հետո Արոնյանը 2,5 միավորով թերեւս կդառնա մրցաշարի միանձնյա առաջատար, քանի որ նրա հետ հավասար միավորներ ունեցող Ռաջաբովը ռուսաստանցի Սվիդլերի հետ պարտիայում բավական ծանր դիրք ունի:


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘Բաղրամյան 26-ի մոտ նստացույց իրականացնող կնոջը տեղափոխել են հիվանդանոց ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’