‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը 2-րդ տուրում ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ’

1504

Բեռլինում ընթանում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում է նաև ուժեղագույն հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Երկրորդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ և 1 միավոր ունի: Տուրի մյուս պարտիաները դեռ ընթանում են:

Վաղն Արոնյանը սպիտակներով կմրցի ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ:

Նշենք, որ առաջին տուրում մեր շախմատիստը սպիտակներով ոչ-ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի հետ:

Նախորդ հոդվածը‘«Արսենալ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ուոթֆորդ»-ին. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ա Սերիա. «Նապոլի»-ն չհաղթեց «Ինտեր»-ին և զիջեց դիրքերը (տեսանյութ)’